01/13/2026

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում:

Վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, ընտրությունը կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում. արդյունքները հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:

ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի առաջին հարցն էր:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Պասկեն ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: 

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: