01/13/2026

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որ կնքվեց 2017 թվականի նոյեմբերին:

Այդպիսով Մեծ Բրիտանիան Եվրամիության 28 անդամներից 9-րդ երկիրն է, որ վավերացնում է համաձայնագիրը: Մինչ այդ դա արել են Մերձբալթյան երեք պետությունները, Լեհաստանը, Ռումինիան, Դանիան, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը:

Հատկանշական է, որ վավերացումը տեղի է ունենում մի շրջանում, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխույժ եւ թեժ քննարկումներ են Բրեքզիտի եւ վարչապետ Մեյի կառավարության հեռանկարի շուրջ:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: