01/11/2025

Վարչապետը պաշտոնանկ է արել Քաջարանի կոմբինատում ստուգումներ իրականացնող տեսչական խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանին

Վարչապետը պաշտոնանկ է արել Քաջարանի կոմբինատում ստուգումներ իրականացնող տեսչական խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանին

Ըստ armtimes.com-ի՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Ուշագրավ է, որ այսօր նաեւ ավարտվում են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումները Հայաստանի լեռնահանքային ամենախոշոր ընկերությունում`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: