01/13/2026

Ազատ և ժողովրդավարական. ԵԽԽՎ-ում ներկայացվեց զեկույց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին

Ազատ և ժողովրդավարական. ԵԽԽՎ-ում ներկայացվեց զեկույց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչիեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):

«Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ նշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Լիլիան Մորի Պասկեն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: