01/13/2026

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պրոբլեմատիկ է եւ խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, այսինքն՝ 0.4 տոկոսի մասին է խոսքը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ինչի հետ կապված լիազոր մարմինը քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա»,– ասել է նախարարը՝ նշելով, որ օրենքն արգելում է պարգեւավճարի վերադարձը։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ որպես փոխհատուցում Արարատի մարզպետը կարող է հաջորդ ամսվա աշխատավարձը նվիրել մանկատանը եւ հավելեց.

«Հավանաբար չիմացության կամ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու պատճառով է նման խնդիր առաջացել։ Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես եւ մյուս քաղծառայողները, որոնց ես պարգեւատրում եմ Ամանորին ընդառաջ»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել էր աշխատավարձի 104.5% դրույքաչափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել են 552,930 դրամ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: