01/13/2026

Թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը. նախարար

Թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը. նախարար

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի՝ Թալիշի վերաբերյալ հարցին, ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ այդ 8 տների կառուցման աշխատանքները կավարտվեն ամռանը:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականին «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Թալիշում 4 բնակելի տուն է վերանորոգվել:

«Թալիշում անվտանգ և հարմարավետ ապրելու համար կան բոլոր պայմանները: Համայնքն ունի գույքով ապահովված նորակառույց դպրոց և մանկապարտեզ, որոնց համար կառուցվել են ապաստարաններ և խաղահրապարակներ: Թալիշում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ, կենցաղային տուն: Բարեկարգված է կենտրոնական ճանապարհը, բնակելի տները կապիտալ վերանորոգված են և անհրաժեշտ գույքով կահավորված: Ներկայումս Թալիշն ունի 2 նորակառույց և 40 վերանորոգված տներ: Բնակելի տների ավարտից հետո Ալաշանում բնակվող թալիշցիները կվերադառնան ծննդավայր և կսկսեն իրենց բնականոն կյանքը»,-մանրամասնել է նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: