01/13/2026

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում

Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

Ղազախստանում կայացած Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Աղասյանը տղամարդկանց եռացատկում գրանցել է 16.63 արդյունք և գրավել առաջին տեղը:

Սա Լևոնի լավագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում:

«Ընդհանուր առմամբ լավ մասնակցություն ունեցա, սակայն գիտեմ, որ կարող եմ ավելին անել: Հիմա ավելի մեծ աշխատանք պետք է կատարել՝ նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղասյանը:

Աղասյանն այժմ լրացրել է Եվրոպայի առաջնության վարկանիշ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: