01/13/2026

Մակրոնը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ չնայած բողոքներին

Մակրոնը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ չնայած բողոքներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու Է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները:

«Ճգնաժամի կարգավորումն այն չԷ, որ հրաժարվենք նրանից ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում»,- ասել Է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ընթացքում, որը նրա կողմից կազմակերպվել Էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:

Ընդսմին Մակրոնը զուգահեռ Է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել Է նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է, թե, իր կարծիքով, «դեղին բաճկոնավորների» ելույթները դարձան միջին դասի անհանգստության դրսեւորումն Էին գլոբալացման կապակցությամբ, որը Brexit-ի բերեց Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ պոպուլիստական կուսակցությունների հեղինակության աճի Գերմանիայում եւ Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: