01/13/2026

Շուշիում սկսվել են ջրամբարների կառուցման և ֆիլտր կայանի կապիտալ վերակառուցման աշխատանքները. նախարար

Շուշիում սկսվել են ջրամբարների կառուցման և ֆիլտր կայանի կապիտալ վերակառուցման աշխատանքները. նախարար

Այս տարվա հունվարից Շուշիում սկսվել են քաղաքի 2000 խոր./մ տարողությամբ երկու նոր ջրամբարների կառուցման և ֆիլտր կայանի կապիտալ վերակառուցման աշխատանքները:

Այս մասին հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ԱՀ քաղաքաշինության  նախարար Կարեն  Շահրամանյանը:
 
Նա  նշել է, որ   Շուշիի   առաջնահերթ   խնդիրներից  մեկը     դարձած  ջրամբարների   կառուցումը  և  ջրի  մաքրման  կայանի  կապիտալ  վերակառուցումը   շուշեցիներին   հնարավորություն կտա   և՛ ունենալ խմելու մաքուր ջուր,   և՛  ավելի մեծ ջրային պաշարներ:
 
 
Նախարարի   խոսքով՝   Շուշիում    մինչ   այժմ    ջրամատակարարման  ուղղությամբ  զգալի աշխատանքներ  է իրականացվել, որոնք  այսուհետ  ևս   կրելու  են     շարունակական  բնույթ:  ԱՀ  պետական  բյուջեով     2019  թվականին    բավարար  գումարներ  են  տրամադրվել ինչպես  ջրամատակարարման,   այնպես  էլ   փողոցների   բարեկարգման  խնդիրները  լուծելու    համար:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: