01/14/2026

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: Այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: