01/14/2026

Մեքենայով մինչև 7 տարեկան երեխա տեղափոխելիս պարտադիր կլինի քարսիթի օգտագործումը․ նախագիծ

Մեքենայով մինչև 7 տարեկան երեխա տեղափոխելիս պարտադիր կլինի քարսիթի օգտագործումը․ նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով կարելի է տեղափոխել միայն քարսիթով՝ երեխայի չափով պատրաստված նստատեղով, որն ամրացվում է անվտանգության գոտիներով։

 
Մինչև 12 տարեկանների դեպքում քարսիթի փոխարեն հնարավոր կլինի երեխային ամրացնել ամրագոտիներով։ Իսկ մեքենայի առջևի նստարանին նրանց նստելը նույնպես պարտադիր քարսիթ կպահանջի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում։

Խնդիրը ներկայացնելիս նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս առկա կարգավորումները (գործող որոշման 159-րդ հոդվածը) բավարար չեն․

«Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարացնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով»։

Դրա համար նախարարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որով նախատեսվում է, որ ամեն տարիքի ու հասակի երեխայի համար պետք է մեքենայում լինի համապատասխան սարք, հարմարանք (քարսիթ), որում կտեղավորվի երեխան։

 

Նույն նախագծի համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլետի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: