01/14/2026

Կոնգրեսն արգելել է Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

Կոնգրեսն արգելել է Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։

Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։

Փաստաթուղթը Կոնգրես էր ներկայացվել հունվարի 17-ին, իսկ արդեն հունվարի 22-ին՝ դրվել քվեարկության։

Կոնգրեսը չի կարող պաշտոնապես արգելել Թրամփին դուրս գալ բլոկից, սակայն կարող է արգելափակել այդ նպատակի ֆինանսավորումը։ Օրինագիծը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանական նպատակների համար ծախսել խոստացված ՀՆԱ-ի 2 տոկոսը։

Որպեսզի փաստաթուղթն օրենքի ուժ ստանա, այն պետք է քվեարկության դրվի նաև Սենատում, իսկ այնուհետև ուղարկվի նախագահի մոտ՝ ստորագրման։ Թրամփը կարող է դրա վրա վետո կիրառել, որը Կոնգրեսը կարող է շրջանցել, եթե հավաքի բավարար թվով ձայներ։

azat.tv

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: