01/14/2026

«Մինչև 7 տարեկան երեխաների բուժման դեպքում վճարն անթույլատրելի է և կարող է դիտվել շորթում». Արսեն Թորոսյան

«Մինչև 7 տարեկան երեխաների բուժման դեպքում վճարն անթույլատրելի է և կարող է դիտվել շորթում». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքացիների կողմից ստացվող այն բողոքներին, որոնք առնչվում են վճարովի մանկաբուժությանը: Նա կրկին հիշեցրեց, որ հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և որևէ վճար չպետք է գանձվի հիվանդանոցի կողմից: «Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ապօրինի վճարումները ոչ միայն առողջապահության հետ կապված խնդիր են, այլև հարկային վարչարարության: Դա փաստացի ապօրինի եկամուտ է և կարող է դիտվել շորթում: Նման ահազանգերի հետևից գնալով՝ մենք դիմում ենք իրավապահներին, որպեսզի իրավական գնահատկան տրվի, ինչու չէ՝ նաև ուղղակիորեն աշխատում ենք հիվանդանոցների տնօրինությունների հետ, որպեսզի իրենք իրենց աշխատանքը կազմակերպելիս՝ բացառեն նման երևույթները»:

Ա. Թորոսյանը նշել է, որ մանկաբուժության մեջ պետության կողմից տրվող գումարները շատ ավելին են, քան մեծահասակաների համար, հետևաբար նման դեպքերը պետք է բացառվեն մանկաբուժության մեջ: «Նորից եմ կրկնում՝ մինչև 7 տարեկան երեխաների դեպքում վճարն անթույլատրելի է և ամեն կերպ պետք է կասեցվի»,- եզրափակեց նախարարը:

kentron.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: