01/11/2025

Զորակոչի երկրորդ հավաքը Կապանում

Զորակոչի երկրորդ հավաքը Կապանում

Հայոց զինված ուժերի ձմեռային թարմացման գործընթացը շարունակվում է: Հունվարի 23-ին Կապանում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը: 35 զինակոչիկ մեկնեց հայոց բանակ՝ կատարելու իր սահմանադրական պարտքը: Այդ առիթով կայացած հանրահվաքում հայրենիքի ապագա պաշտպաններին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ  Արսեն Գրիգորյանը, Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության եւ հողաօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը, զինակոչիկ Օգսեն Միրզոյանի Նվարդ տատը: Հրապարակվեց Մատաղիսի զորամասի հրամանատարության շնորհակալական նամակը Կապանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված Նարեկ Խաչատրյանի օրինակելի ծառայության մասին: Նարեկ խաչատրյանը, ով արդեն ավարտել է զինծառայությունը, բանակ զորակոչվող իր կրտսեր ընկերներին  պատգամեց զգոն ու աչալուրջ լինել զինծառայության ժամանակ, անթերի կարոտել հրամանատարների կարգադրումներն ու հրամանները:

Սյունիքի զինկոմիսարիատի կողմից երախտագիտություն հայտնվեց Կապանի եւ Քաջարանի համայնքապետարաններին՝ զորակոչին օժանդակելու համար: Այս անգամ եւս տեղական իշխանությունների կողմից զինակոչիկներին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: