01/14/2026

Ինչու՞ են Պարույր Սևակի ծնունդը նրա որդիները նշում երկու օր հետո

Ինչու՞ են Պարույր Սևակի ծնունդը նրա որդիները նշում երկու օր հետո

Վաղը՝ հունվարի 24-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի 95 ամյակը:

Այս առիթով՝ Armdaily.am-ը զրուցեց Պարույր Սևակի թոռան՝ Սևակ Ղազարյանի հետ, ով նաև բենաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է: Գրողի 95 ամյակի առթիվ Պ. Սևակի տուն-թանգարանը 2019 թվականի ընթացքում նախաձեռնել է միջոցառումների շարք:

Սևակ Ղազարյանի խոսքով՝ միջոցառումները սկսվելու են գրողի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում: Այդ օրը նախատեսվում է այցելություն գրողի շիրմին, հանդիպում-զրույց մերօրյա գրողների, գրականագետների, մշակութային գործիչների հետ:

«Պլանավորում ենք ամբողջ տարվա ընթացքում տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնել: Նախատեսում ենք 3 գրքի հրատարակություն: Երկուսը պայմանական վերնագրերով՝ սիրերգություն և հայրեներգություն: Եվ երրորդ գիրքը, որը, ըստ իս, ամենակարևորն է լինելու,Սևակի հայտնի «Մարդը ափի մեջ» գրքի վերահրատարակությունն է»,- ասաց Սևակ Ղազարյանը: Նա նաև նշեց, որ դեռ գրողի կենդանության օրոք, Պարույր Սևակի ծնունդը նշվել է ոչ թե հունվարի 24-ին, այլ 26-ին: Պատճառը կապված է եղել Վլադիմիր Լենինի մահվան հետ:

Մանրամասները տեսանյութում:                                                                                           Արփինե Պետրոսյան 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: