01/14/2026

Փաշինյանը նոր քաղաքական ո՞ւժ է ստեղծում Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով

Փաշինյանը նոր քաղաքական ո՞ւժ է ստեղծում Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի դաշինքի տեսքով։ Այս քաղաքական ուժը կոչվելու է «Նոր Հայաստան», այն պետք է լինի Փաշինյանի քաղաքական հենարանը։ Փաշինյանի նոր ստեղծվելիք միավորում կընդգրկվեն ոչ միայն Քաղպայմանագիրը, «Առաքելությունը», այլեւ  «Հանրապետությունը», «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ը եւ այլն։ Դաշինքում, նախնական տվյալներով, կմիավորվի 7 կուսակցություն։

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջին նախաագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է խորհուրդ տվել ստեղծել նման դաշինք՝ ՀԱԿ-ի օրինակով, որպեսզի ժամանակի ընթացքում ՔՊ-ն չվերածվի ՀՀԿ-ին։ Անգամ քննարկումներ կան, թե հնարավոր է նոր ստեղծվող ուժը ոչ թե դաշինքի տեսքով լինի, այլ կուսակցության, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի միավորվող կուսակցությունները լուծարվեն։ Կգնան այդ քայլին կուսակցությունները, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: