01/14/2026

ՌԴ-ում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի վարորդը զոհվել է

ՌԴ-ում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի վարորդը զոհվել է

ՌԴ Վորոնեժի մարզում՝ Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝  հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատունը:

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: