01/14/2026

ՆԱՏՕ-ն լայնածավալ վարժանքներ կանցկացնի Վրաստանու

ՆԱՏՕ-ն լայնածավալ վարժանքներ կանցկացնի Վրաստանու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ համատեղ վարժանքների նպատակը ուժերի օպերատիվ համատեղելիության ընդլայնումն է: Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքով, վարժանքների նպատակը կդառնա Վրաստանի և դաշինքի համագործակցության ուժեղացման մասին «ազդանշան ուղարկելը»:

ՆԱՏՕ-ի քարտուղարությունը դեռևս չի ճշտում վարժանքների մասնակիցների վերջնական կազմը և դրա համար գործի դրվող ռազմական տեխնիկայի քանակը: Նշվում է, որ վարժանքների նախապատրաստման շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն անձամբ կայցելի Վրաստան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

azat.tv

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: