01/14/2026

Ավանդի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել մինչև 1934թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք

Ավանդի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել մինչև 1934թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք

ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:

Այս որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի օրենքի համաձայն, ապահովվում է մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուների ավանդի փոխհատուցման իրավունքի իրականացումը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ շարունակվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ավանդատուների փոխհատուցման տրամադրման ծրագիրը:

Ավանդի փոխհատուցման իրավունք ձեռք բերելու համար վերոհիշյալ անձինք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին կամ գործակալություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: