01/14/2026

Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ և անհանգստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ և անհանգստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկերը և այլ զինտեխնիկա շարասյունով ընթանում:

Հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ ռուսական տանկերն ընթանում են Շիրակի մարզի Կապս համայնքի մոտակայքով: Օգտատերերի շրջանում անհանգստություն է առաջացել, թե ինչ նպատակով է այդ զինտեխնիկան գտնվում այդ տարածքում:

102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը Factor.am-ի զանգերին չպատասխանեց: Սակայն Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ այդ տարածքը նախատեսված է ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար:

«Դա իրենց տարածքն է, իրենք այդտեղ միշտ զորավարժություններ են անում: Իրենց կողմից տեղաշարժ եղել է, բայց ահազանգ չի եղել, որ մի բան այն չեն անում: Այդ տարածքը գտնվում է Կապս, Վահրամաբերդ և Հովունի համայնքների հարևանությամբ, որը կոչվում է «Կամխուդ»»,- ասաց Արամ Անտոնյանը:

Factor.am-ը կշարունակի ջանքերը՝ կապ հաստատելու ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայության հետ:

Հայկ Վարդանյան ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ      

© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: