01/14/2026

Արարատ Միրզոյանը հայտնել է ԱԺ սպասարկող մեքենաների թիվը կրճատելու որոշման մասին

Արարատ Միրզոյանը հայտնել է ԱԺ սպասարկող մեքենաների թիվը կրճատելու որոշման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։

Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը»,- հայտնել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: