01/14/2026

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով առաջարկներ է ներկայացրել Հայաստանի  Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը:

«Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային և ընդգրկի բոլոր ոլորտները, սակայն, որպեսզի  պայքարը լինի արդյունավետ շատ կարևոր է նախաձեռնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ և վեր հանված ռիսկերի ուղղությամբ նախատեսել կանխարգելման միջոցառումներ պետական կառավարում իրականացնող բոլոր մարմիններում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարն առաջարկում է հնարավորինս շտապ վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողի անդամների ընտրության կարգը:

« Հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է վերապահվի համաժողովրդական ընտրությամբ ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին»,- ասաց Հոկտանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նաև առաջարկում է ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի` հրապարակման ենթակա տվյալների ցանկը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: