01/14/2026

Հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը. Նիկոլ Փաշինյան

Հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը. Նիկոլ Փաշինյան

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է: Հիմա Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրեր կան տեխնոլոգիական ոլորտում, և մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Իհարկե, թվային օրակարգը շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության համար: Մենք քիչ առաջ Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի, որ ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մայիսին կներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման, որը պատրաստման փուլում է: «Թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար»,- նշեց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: