01/14/2026

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունից որոշակի զիջումներ ստանալ. Միխայիլ Ալեքսանդրով

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունից որոշակի զիջումներ ստանալ. Միխայիլ Ալեքսանդրով

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, անդրադառնալով երեքշաբթի Փաշինյանի ևԱլիևի միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել:

«Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ»,-РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդրովը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունն ընդհատել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, սակայն այն նոր փուլ է թևակոխում, որում Ադրբեջանն իր պահանջներն է առաջ քաշելու:

«Իշխանափոխությամբ պայմանավորված բանակցային գործընթացն ընդհատվել է: Դա որոշակի հույս է ներշնչել ադրբեջանական կողմին, որ նոր ղեկավարությունից հնարավոր կլինի ինչ-որ հավելյալ զիջումներ ստանալ: Այդ իսկ պատճառով նրանք այս ընթացքում որոշակիորեն նվազեցրել են ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Կարելի է ասել, որ անցումային շրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանական կողմը սպասելու է որոշակի արդյունքների, և եթե դրանք չլինեն, ապա կարելի է սպասել լարվածության հերթական սրման Ղարաբաղի հետ սահմանին»,-մեկնաբանել է փորձագետը:

7or.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: