01/14/2026

Փողոցներում առեւտուրը արգելելիս պետք է պայմաններ ապահովվել ընչազուրկ հատվածի համար. իրավապաշտպան

Փողոցներում առեւտուրը արգելելիս պետք է պայմաններ ապահովվել ընչազուրկ հատվածի համար. իրավապաշտպան

Փողոցներում առեւտուրը արգելելիս պետք է նախ բավարար պայմաններ ապահովվել այս առեւտրով զբաղվող ընչազուրկ այդ հատվածի համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը:

«Նրանք փողոցային առեւտրով են զբաղվում, քանի որ շուկաներում վարձավճարները թանկ են, ստիպված փորձում են փողոցային  առեւտրով իրենց օրվա հացը վաստակել»,–նշեց նա։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ակտիվ պայքար է ծավալվելու բացօթյա ապօրինի առեւտրի դեմ։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: