01/14/2026

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է

Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

«Բացասական դինամիկա չկա, վիճակը գնահատվում է ստաբիլ: Թե շնչառության, թե մյուս տվյալները ստաբիլ են: Սակայն նա դեռ գիտակցության չի եկել: Դա էլ, երևի թե, ժամանակի հարց է»,-ասաց Մուսայելյանը:

Նա նշեց՝ լավն այն է, որ շնչառությունը կարգավորվել է, սակայն, քանի դեռ չունի գիտակցություն, չեն կարող ասել, որ վիճակը բավարար է:  Տղայի սիրտանոթային, շնչառական համակարգը, անալիզները լրիվ նորմալ են, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: