01/14/2026

Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից. armdaily.am

Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից. armdaily.am

Հենց նոր Կարագանդայից Armdaily.am-ին հայտնեցին, որ Նուրուլու ազգանունով ադրբեջանցին, որը առաջին օրվանից ձերբակալված էր, այնուհետև կալանավորված, խոստովանել է  որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:

Մեղքը խոստովանելուց բացի նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել էր սպանության գործիք դանակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։

Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։ 



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: