01/14/2026

Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լը Մոնդը»:

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:

Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների:

2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: