Անդավաճան ընկեր, հարգված բարեկամ, մեծատառով մարդ ու անհատ, ստիպված եմ ծննդյանդ հերթական տարեդարձը շնորհավորել կալանավայրից: Անկախ հանգամանքներից ու իմ այսօրվա կարգավիճակից, մաղթում ու ցանկանում եմ, որ կյանքիդ ավելացող տարիները, Քեզ, իմ հավատարիմ ընկեր՝ առողջություն պարգևեն, հաջողություններ եմ մաղթում ստեղծագործ Քո աշխատանքում, ընտանիքումդ էլ միշտ սեր ու հանդուրժողականություն լինի, ճիշտ այնպես, ինչպես մինչև օրս է եղել:
Դու այն եզակի մարդկանցից ես, որ քանիցս ապացուցել ես, որ կանգնած ես նեղն ընկածի ու կարիքի մեջ գտնվողի կողքին, դա Քո տեսակետն է:
Սիրելի Սամվել Ալեքսանյան, հուսով ու լավատես եմ, որ պղտորված ջրերը շատ շուտով կզուլալվեն և մենք առիթ կունենանք բաժակ բարձրացնելու մեր բոլորի հաջողության և ազատության համար:
Շնորհակալ եմ Աստծուն, որ Դու, որպես սրտացավ ու մտահոգ, անկեղծ ու անկաշկանդ Քո տեսակով իմ կողքին ես, ի թիվս հենց քեզ նման մարդկանց, իմ թիկունքին զգալու գոյությունը, ինձ հանուն արդարության պայքարելու ուժ է տալիս:
Մեկ անգամ ևս շնորհավոր ծնունդդ:
Հարգանքով՝ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյան
Հ.Գ. Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրը շնորհավորում է նաև HayNews.am կայքի աշխատակազմը: