Չվստահելով իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, և համարելով, որ ի սկզբանե տարվում է ուղղորդված քննություն, Մ. Եղիազարյանը դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և հացադուլ էր հայտարարել, ներկայացնելով կոնկրետ պահանջներ: Դրանցից և ոչ մեկը այդպես էլ չկատարվեց:
Մ. Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացման մասին փաստաբանական խումբը հաճախ էր բարձրաձայնում, բայց…
Եղիազարյանը հացադուլը դադարեցրեց 44-րդ օրը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժկետ:
Հիշեցնենք, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը, մերժել էր HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Մհեր Եղիազարյանը ընդամենը 50 տարեկան էր:
HayNews.am