01/14/2026

Կարո Փայլանն ու Արամ Ա կաթողիկոսը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

Կարո Փայլանն ու Արամ Ա կաթողիկոսը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են կաթողիկոսարանից:

«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման քննարկումների առանցքը հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի կաթողիկոսարանի խնդիրը, Թուրքիայի հայության ներկայիս վիճակն ու արդի այլ խնդիրներն են եղել: Նշված հարցերով Կարո Փայլանը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ հայտնելով նաև իր տեսակետները»,- նշված է հաղորդագրությունում:

Հանդիպումից հետո պատգամավորը Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանի առաջնորդությամբ, այցելել է Մայրավանքի շրջակայքում գտնվող Սրբոց Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն սրբացված նահատակների հիշատակին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: