01/14/2026

ԶՈՒ մարտունակությունը բարձրացել է. Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին

ԶՈՒ մարտունակությունը բարձրացել է. Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին

 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2018 թվականին զինված ուժերում իրականացված աշխատանքները, պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում, հատկապես` զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։

Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: