10/20/2026

Արցախի Նախագահը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին 80-ամյակի առթիվ

Արցախի Նախագահը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին 80-ամյակի առթիվ

Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,     ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Մանսուրյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական ակունքներից եւ ստանալով ժամանակի շունչը՝ Ձեր ստեղծագործությունն իր ուրույն տեղը զբաղեցրեց ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Դուք անմահ գործեր եք ստեղծել տարբեր ժանրերում եւ լրացրել մեր դասական երաժշտության երեւելիների շարքը։

Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ, ովքեր սիրում ու գնահատում են Ձեր արվեստը։

Սիրելի մաեստրո, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր ստեղծագործական նվաճումներ ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: