01/14/2026

Դուք միշտ արդիական եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

Դուք միշտ արդիական եք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։

Մաղթում եմ Ձեզ առողջություն,  ստեղծագործական եռանդ և հաջողություններ։

Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,- ասված է ուղերձում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: