01/14/2026

Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է, առանց ԼՂՀ-ի մենք չենք կարող բոլոր պարտավորությունները ստանձնել. ՀՀ ԱԳ նախարար

Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է, առանց ԼՂՀ-ի մենք չենք կարող բոլոր պարտավորությունները ստանձնել. ՀՀ ԱԳ նախարար

Արցախին բանակցային կողմ դարձնելը մեզ համար պրագմատիկ խնդիր է. այսօր Բանակի օրվա առիթով Եռամբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի արտգործանախարարի հետ քննարկվում է նաև Ղարաբաղը բանակցային կողմն դարձնելու հարցը:

«Այս բոլորը հարցերը, բնական է, որ քննարկման առարկա են, մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը. 20 տարի ձևավորված է եղել մեկ ձևաչափ, որ բանակցությունները տեղի են ունեցել հայտնի ձևավորված շրջանակի մեջ, և այն, ինչ վարչապետն ասում է, մեզ համար կարևոր է պրակտիկ առումով, որ Ղարաբաղը պետք է հանդես գա հարցի քննարկմանը»,-ասաց նախարարը:

Ըստ Մնացականյանի՝ ՀՀ վարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից, իսկ  ԼՂ իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության կողմից: «Մենք, վստահաբար, չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի, չենք կարող, սա պրակտիկ խնդիր է և բանակցության արդյունավետության համար է: Մենք ասեցինք և բոլորն ասացին՝ այո, բայց դեռևս չէ, իսկ բանակցություններից հարցը դուրս եկա՞վ՝ ոչ»,-ասաց նա:

Մնացականյանը նշեց, որ Արցախի՝ որոշիչ ձայն ու ներկայացվածություն ունենալու հարցը հետևողական աշխատանք է նաև պրակտիկայի ու կիրառական առումով: «Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ անցանք այդ հարցը»,-ասաց նա:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: