01/14/2026

Սահմանափակումներով ծառայողների համար փորձելու ենք նոր ձևաչափ գտնել. Դավիթ Տոնոյան

Սահմանափակումներով ծառայողների համար փորձելու ենք նոր ձևաչափ գտնել. Դավիթ Տոնոյան

 

«Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք, և, հավատացե՛ք, անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, և մենք ԶՈւ-ի մարտունակությունը պատշաճ մակարդակում ենք պահելու»,- այսօր՝ հունվարի 28-ին, ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերի:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրների կատարումը պետք է լինի և´ ծառայողների, և´ ծնողների հպարտությունը: Ովքեր ունեն սահմանափակումներ, այս տարի իրենց ծառայության համար փորձելու ենք նոր ձևաչափ գտնել»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև պարգևավճարներին՝ նշելով, որ նախորդ տարվա ընթացքում բավական մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգևավճարների համար, որոնք գոյացել են խնայողություններից: Դրանք տրամադրվել են որպես հավելավճար: Առաջին հերթին, մարտական հերթապահութան մեջ գտնվող անձնակազմին է տրամադրվել, ընդ որում՝ երկու անգամ:

Նախարարը լավ տրամադրություն է մաղթել բոլորին.

«Լավ տրամադրություն եմ մաղթում, թող զգոնությունը չկորցնեն, և հանդարտ հոգով ու անսասան հավատով բոլորս շարժվենք առաջ»,- ասաց Տոնոյանը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: