01/14/2026

Եկատերինբուրգում 30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

Եկատերինբուրգում 30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

 Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է բերել: Գևորգի շնորհիվ փրկվել են երեք երեխաներ` 12-ամյա երկու աղջիկ և 10-ամյա տղա, նրանցից որևէ մեկը չի տուժել: Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա, Գևորգը երեխաներին տարել է հարևանի տուն:

Նշվում է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգը պարգևատրվել է ՌԴ ԱԻՆ կողմից:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: