01/14/2026

Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը. Խաչատրյան

Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը. Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց։

«Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը, այդ պատճառով այլ խափանման միջոց չի ընտրվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: