01/14/2026

ԵՄ-ն ՀՀ կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն. ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար

ԵՄ-ն ՀՀ կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն. ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար

Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ակնկալում է մանրամասն և պատշաճ հետաքննություն՝ օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ec.europa.eu-ն:

Մայա Կոսյանչիչն ընդգծել է, ընդհանարապես խոսելով պետք է ընդգծել, որ բոլորին է հայտնի, որ ԵՄ-ն դեմ է և պայքարում է խոշտանգումների դեմ: «Այս համատեքստում մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հունվարի 26-ին: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ Նա հացադուլի մեջ է գտնվել 44 օր:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: