01/14/2026

Փրկարարները մարել են Կառավարական 3-րդ մասնաշենքի ընդունարաններից մեկում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Կառավարական 3-րդ մասնաշենքի ընդունարաններից մեկում բռնկված հրդեհը

Արտակարգ իրավիճակների նախարարության 911  ծառայությանը հունվարի 29-ին, ժամը 07:44-ին ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: