01/14/2026

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

 Հայաստանում 65 տարեկանում մահացել է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ «Արևելք»-ն այս մասին տեղեկացել է Վարուժան Կարապետյանի  մերձավորներից:

Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի  Ազատագրության  հայ գաղտնի բանակի   Ֆրանսիայի  շրջանի մարմինը։ 1983  թվականին  Փարիզի  «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ.  ազատ է արձակել նրան  և արտաքսել  Հայաստան:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: