01/14/2026

ՊԵԿ նախագահը վստահեցում է` պարգևավճարները տրվել են օրենքին համապատասխան

ՊԵԿ նախագահը վստահեցում է` պարգևավճարները տրվել են օրենքին համապատասխան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները կատարվել են օրենքի տառին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քննարկման ընթացքում մանրամասնորեն պարզաբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի, այն տեղեկության մասին, որը հրապարակման ենթակա է:Եղավ ամփոփ քննարկում:  Պարգևավճարները հիմնավորելու խնդիր չկար, կար պարզաբանումների խնդիր»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե պարգևավճարների հետ կապված արդյոք ամեն ինչ ճիշտ է կատարվել, Անանյանը միանշանակ դրական պատասխան տվեց: «Այո, կատարվել է «օրենքի տառին համապատասխան»:

Նա շեշտեց` սուտ են այն տեղեկությունները, թե 9 մլն, 8մլն կամ 7 մլն պարգևատրում է եղել: «Մենք իրավաբանների հետ աշխատում ենք` փորձելով այնպես  անել, որ հանրայնացնենք այն տեղեկությունը, որն այսօր հանրայնացնելու հնարավորություն չունենք: Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում  պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»,-եզրափակեց ՊԵԿ նախագահը:

«Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 29-ին աշխատանքային փակ քննարկում էր անցկացնում ՀՀ ազգային ժողովում: Հրավիրել էին նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Աշխատանքային փակ քննարկմանը պարգևավճարների հարցն էր:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե Պետական եկամուտների կոմիտեում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: