01/14/2026

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխաների փրկած Գեւորգին ՌԴ ԱԻՆ-ում պարգեւատրել են

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխաների փրկած Գեւորգին ՌԴ ԱԻՆ-ում պարգեւատրել են

ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայության Սվերդլովսկի շրջանի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել Եկատերինբուրգի Ցիգանսկի թաղամասում այրվող տնից 3 երեխաների փրկած 30-ամյա Գեւորգ Ավետիսյանի մեծարման միջոցառումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻ ծառայության գլխավոր վարչության մամուլի բաժինը:

Գեւորգ Ավետիսյանը, ի պատասխան իր հասցեին հնչած շնորհակալական խոսքերի, հայտնել է, որ այլ կերպ վարվել ինքը պարզապես չէր կարող, երեխաներին կրակի ու ծխի միջից դուրս հանելիս ինքը մտածել է միայն նրանց ողջ տեսնելու մասին եւ հպարտ է, որ դա իրեն հաջողվել է:

 Կատարած բարի արարքի եւ խիզախության համար Գեւորգ Ավետիսյանին շնորհվել է շնորհակալական նամակ ԱԻ ծառայության ղեկավարի անունից, ինչպես նաեւ որպես խորհրդանշական նվեր՝ կրակմարիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 30-ամյա Գևորգն անցնելիս է եղել մեքենայով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության. նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: 

Հրդեհի պահին տանը 3 երեխա է եղել երկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: