01/14/2026

Ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշների հայտնվելու փաստը

Ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշների հայտնվելու փաստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 29-ին, վաղ  առավոտյան Լոս Անջելեսի երկու՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ նահատակ Ֆերրահյան, դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները տհաճ անակնկալի են եկել՝ տեսնելով իրենց դպրոցների շենքերի եւ դարպասների վրա փակցված թուրքական դրոշները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ ենթադրյալ «ատելության» քարոզի հիմքով՝ հաղորդում է nbclosangeles.com-ը :

Ֆերրահյան դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը nbclosangeles.com-ին ասել է, որ դպրոցի տեսախցիկները ֆիքսել են մուգ հագուստով եւ դիմակով մարդու:

Որպեսզի ամերիկացի ընթերցողներն ավելի լավ ըմբռնեն տեղի ունեցածի իմաստը՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանը համեմատություն է արել. «Հայկական հաստատության վրա թուրքական դրոշ փակցնելը նույնն է, թե Սինագոգի վրա ֆաշիստական սվաստիկա փակցնեին»:

Միջադեպին անդրադարձել է նաեւ «Լոս Անջելես թայմսը»՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: