01/14/2026

Այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը

Այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը:

Կառավարության անդամ փոխվարչապետներն ու նախարարներն իրենց պաշտոններին են նշանակվում վարչապետի առաջարկությամբ, բայց նախագահի կողմից:

Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է նախարարությունների թիվը կրճատելու մասին։

Այս պահին նշանակվել են 2 փոխվարչապետերն ու 12 նախարարները, չեն նշանակվել 5 գերատեսչությունների՝ գյուղատնտեսության, սփյուռքի, մշակույթի, սպորտի ու էներգետիկայի ղեկավարները։

Այդ պաշտոններում թեկնածուներ չառաջադրած վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հղում էր արել օրենքին, թե կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների երկու երրորդը։ Ենթադրվում է, որ չեն նշանակվել հենց կրճատվող նախարարությունների ղեկավարները։

Նախարարությունների թիվը կարող է կրճատվել կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններից հետո միայն, այն դեռևս չի ներկայացվել խորհրդարան։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: