01/14/2026

Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը

Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնել է Բոլթոնը Թվիթթերի իր էջում: 

«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

John Bolton
 
@AmbJohnBolton
 
 

Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: