01/14/2026

Ձկները սատկել են Քաջարանի կոմբինատի թափոնաջրերի պատճառով

Ձկները սատկել են Քաջարանի կոմբինատի թափոնաջրերի պատճառով

Այսօր Հայկական բնապահպանական ճակատն ահազանգել է, որ Սյունքի մարզի Աճանան գյուղում Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու խնդիրը դեռևս մնում է չլուծված: Խոսքը մասնավորապես վերաբերում է այդ հատվածում ձկների մասսայական սատկելուն։ Ըստ բնապահպանների` այս երևույթը Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերի՝ գետը լցվելու հետևանքն է։

Հայ բնապահպանական ճակատ-ի անդամ Լևոն Գալստյանը shabat.am լրատվականի հետ զրույցում նշեց․

«Հայտարարությունում օգտագործել ենք Աճանան համայնքի բնակիչներից մեկի՝ դեռևս մի քանի ամիս առաջ նկարած կադրերը։ Քաղաքացին միայն մի քանի օր առաջ է հրապարակել։ Ըստ երևույթին՝ տեղի բնակիչները նկարում են,  բայց վախենում են  հրապարակել։ Նկարներից երևում է, որ ջրի աղտոտումը կարող է մեծ վնաս հասցնել ամբողջ կենսաբազմազանությանը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենց հայտարարությանը արձագանքել են Բնապահպանության նախարարությունից՝ նշելով, որ բողոքը կփոխանցեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին․ «Բնապահպանության նախարարությունը սխալ մտայնություն ունի, թե ոչ մի գործառույթ չունի այս առումով։ Ընդամենը մի շատ պարզ հարց է պետք  տալ նախարարությունը՝ ինչ ջուր է բաց թողնվում պոչամբարներից՝ գետեր»։ Ըստ բնապահպանի՝ ջրերի աղտոտման խնդիրը  Հայաստանում միշտ է եղել է և առաջնահերթորեն կապված է պոչամբարների հետ։

Բնապահպանը կարծում է՝ պոչամբարների մոտ պետք է լինեն մշատադիտարկման կետեր։ Ըստ Լևոն Գալստյանի՝ կան մի շարք անպատասխան հարցեր․

«Ինչու՞ բոլոր հանքավայրերի պոչամբարների  մոտ Բնապահպանության նախարարությունը չունի մշտադիտարկման կետեր և ի՞նչն է խանգարում ստեղծել նման կետեր, հատկապես այն վայրերում, որտեղից թափոնները հայտնվում են գետերի մեջ»:   

shabat.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: