01/14/2026

Մայր Աթոռը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը

Մայր Աթոռը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Գրքում հեղինակը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը Երջանկահիշատակ Եփրեմ Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին: Անդրադարձ է կատարվում ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին, այդ քաղաքական ու պատմական իրադարձությունների առնչությամբ Մայր Աթոռի դիրքորոշմանը: Վ. Թունյանը ներկայացնում է նաև Եփրեմ Ա Կաթողիկոսի փոխհարաբերությունները ռուսական և պարսկական տերությունների հետ, ինչպես նաև Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգոևորականների ազգային գործունեությունը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: