01/14/2026

«Կարևոր նախաձեռնություն է, որ անպայման պետք է հաջողի». Հայկ Մարտիրոսյան

«Կարևոր նախաձեռնություն է, որ անպայման պետք է հաջողի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ սատարում եմ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի Հանրապետության հիմնը փոխելու և Արամ Խաչատրյանի տարբերակն ընդունելու նախաձեռնությունը:

Անհրաժեշտ է խղճուկ և ոչինչ չասող, ոչ հայկական հիմքերով ներկայիս հիմնը փոխարինել հաղթական ելևէջներով, հատուկ Հայաստանի համար գրված մեծ հայի՝ համաշխարհային հսկայական ճանաչում ստացած միակ հայազգի կոմպոզիտորի երաժշտությամբ: Սարմենի բառերն իրենց հերթին հրաշալի են՝ եթե մաքրվեն խորհրդային բառապաշարից և համատեքստից: Թեթև խմբագրումն այդ հարցը կլուծի: Կարևոր նախաձեռնություն է, որ անպայման պետք է հաջողի:

Հ.Գ. ՀՅԴ-ի բացասական մոտեցումը լիովին անհիմն է, բայց անհասկանալի չէ: Իրենք հիմնը դիտարկում են որպես կուսակցական արտադրանք, որ համապետականացվել է: Վկայակոչում են Վանի ապստամբությունը, բայց մոռանում, որ Վանի ապսատմբությունը հայոց պետության հետ շատ քիչ աղերսներ ունի: Հիմնը պետության երաժշտությունն է, ոչ թե՝ ինքնաաշտպանական պայքարի կամ խմբավորման: Եվ եթե ոմանք՝ հակադարձելով կվկայակոչեն ֆրանսիական Մարսելյեզը, ապա պետք է պատասխանել, որ Ֆրանսիական Հանրապետությունը ծնվեց հենց Մարսելյեզով՝ հեղափոխության ալիքի վրա: Հայաստանին արժանապատվություն արտահայտող և հզոր երաժշտությամբ հիմն է պետք»:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: