01/14/2026

Փրկարարներն ուղղել են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը միակողմանի փակած «Faraz» բեռնատարը

Փրկարարներն ուղղել են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը միակողմանի փակած «Faraz» բեռնատարը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի մարտական հաշվարկը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Faraz» մակնիշի ավտոմեքենան  (Իրանի արտադրության բեռնատար)  մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը:

Փրկարարները Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ուղղել են բեռնատարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: